Նոյեմբերի 1-ից 15-ը ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ անցկացվեց մարտավարական զորավարժություն, որի նպատակն էր մեկ անգամ ևս ստուգել հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, կատարելագործել զորամասերի մարտական ներդաշնակությունը մարտավարական տարբեր իրավիճակներում, բարձրացնել հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները ժամանակակից համազորային մարտի կազմակերպման, ղեկավարման ու համակողմանի ապահովման գործում և, որ շատ կարևոր է' անձնակազմի մոտ ձևավորել մարտական, բարոյակամային և ֆիզիկական բարձր հատկանիշներ:
Հինգ փուլով իրականացվող մարտավարական զորավարժության ընթացքում առաջադրված ուսումնական հարցերը ճշգրիտ և նպատակային լուծելու համար, միջոցառմանն ընդգրկված անձնակազմին սպասվում էր քրտնաջան աշխատանք: Հարկ է ընդգծել, որ զորախաղերում ներգրավված մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, ինժեներական, հակաօդային, օդային և մյուս զորատեսակներին վիճակված էր իրենց պատրաստականությունը ցուցադրել ինչպես պաշտպանողական, այնպես էլ հակահարձակողական մարտերի վարման ժամանակ: Իսկ դա նշանակում է, որ տվյալ բանակային զորավարժությունը ուսուցղական կամ ստուգողական լինելուց բացի, նաև ունեցած հնարավորությունները դրսևորելու լավագույն առիթ էր:
Եվ ի պատիվ նրա բոլոր մասնակիցների ու ղեկավարության, պետք է առանց վարանելու արձանագրել, որ այն լավագույնս արտացոլեց այն նորամուծություններն ու բարեփոխումները, որոնք վերջին ժամանակներում իրականացվել և շարունակվում են իրականացվել հանրապետության զինված ուժերում: Զորախաղերի ընթացքում իրենց արտահայտությունը գտան ինչպես մեզ համար հաղթական ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի և բանակում կուտակված դրական փորձը, այնպես էլ ռազմական արվեստի զարգացման ժամանակակից միտումները. համադրություն, որը հանդիսանում է ՊԲ հաղթաթուղթը և ներկա ու գալիք ձեռքբերումների հիմնական երաշխիքն ու գրավականը:
Մարտավարական զորավարժություն