Փորձագետները վերլուծում են Թրամփի նախագահության յոթ ամսվա արտաքին քաղաքականությունը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխել է միտքը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման հարցում: Սակայն նա պնդում է, որ այս հարցում իր ծրագիրը տարբերվում է նախորդ նախագահի ծրագրից:
«Մենք բարեկամներ ենք և գործընկերներ, սակայն մենք չենք թելադրի Աֆղանստանի ժողովրդին, թե ինչպես ապրել կամ ինչպես կառավարել իր հասարակությունը: Մեր նպատակն է վերացնել ահաբեկիչներին»,- ասել է նախագահ Թրամփը:
Թրամփի նախընտրական կարգախոսն էր «Ամերիկան առաջնային է», սակայն վերլուծաբանների կարծիքով դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը զիջում է իր դիրքերն աշխարհում:
«Այսօր ԱՄՆ-ին անհրաժեշտ է տեսնել կայունություն երեք տարածաշրջաններում՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ասիա: Մենք տեսնում ենք, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է այս ուղղությամբ: Սա ամերիկյան ազդեցության նվազման մասին չի խոսում, այլ այնտեղ ամերիկյան ազդեցության, ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական և տնտեսական, հաստատման մասին»,- նշում է Ջեյմս Քարաֆանոն Հերիթիջ հիմնադրամից:
Նախկին նախագահները ևս օգտագործում էին ԱՄՆ-ի լծակները, սակայն վերլուծաբանները գտնում են, որ Թրամփն աննախադեպ է, քանի որ ավելի քիչ ուշադրություն է տրամադրում միջազգային առևտրին և կառույցներին եւ հաստատություններին:
«Եթե փորձեմ նկարագրել այն, ապա գտնում եմ, որ այն ուժը ցուցադրող, սակայն չափազանց շատ ռիսկեր պարունակող, ազգայնական ռազմավարություն է»,- գտնում է Ահարոն Դեյվիդ Միլերը Վիլսոնի կենտրոնից:
Վերլուծաբանների կարծիքով նախագահի թվիթերում արված գրառումները դարձել են ամերիկյան արտաքին քաղաքականության ուղեցույց, մինչդեռ հաճախ դրանք հակասական են և անհասկանալի:
«Ինձ թվում է, որ նա անկանխատեսելի է, իսկ ներկայիս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը՝ չբացահայտված մի տարածք: Թրամփի թիմը սակայն ի դեմս պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, փորձում են արտաքին քաղաքականությունը պահել պայմանական սահմաններում»,- նշել է Բրայան Քաթուլիսն Ամերիկյան առաջընթացի կենտրոնից:
Վերլուծաբանը մտահոգություն է հայտնել ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմականացման կապակցությամբ, որը դրսևորվում է պաշտպանական ծախսերի մեծացմամբ և հատուկ միջոցների և զորքերի կիրառմամբ՝ սկսած նախագահ Բուշից: Այս միտումը, ըստ նրա, շարունակվում է նաև այսօր:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն