Աշխարհ

31.08.2017 08:58


Ասլը Էրդողանին արգելվել է լքել Թուրքիան

Ասլը Էրդողանին արգելվել է լքել Թուրքիան

Թուրք ֆիզիկոս և հոդվածագիր Ասլը Էրդողանին արգելվել է դուրս գալ Թուրքիայից:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը, Էրդողանը պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որտեղ պետք է ստանար խաղաղության մրցանակ: Նշվում է, որ Էրդողանը խաղաղության մրցանակին արժանացել է Թուրքիայի քաղաքական զարգացումներն արտացոլող հոդվածների համար:

Նախկինում ևս հոդվածագրին արգելված է եղել լքել երկիրը, սակայն արգելքը վերացվել էր հունիսի 22-ին:

Էրդողանն 2015 հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորված լրագրողներից էր: Նա կալանվորվել էր ընդդիմադիր «Özgür Gündem» թերթի դատական գործի շրջանակներում՝ մեղադրվելով «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեջ: 4 ամիս անց դատարանի որոշմամբ Էրդողանն ազատ էր արձակվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը