Լրահոս

31.08.2017 14:21


Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվել է Հայաստան առանց մուտքի վիզայի ռեժիմ

Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվել է Հայաստան առանց մուտքի վիզայի ռեժիմ

ՀՀ կառավարությունը որոշել է Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017թ. սեպտեմբերի 6-ից: Որոշմամբ թույլ կտրվի Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով:

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, բնակչության և օբյեկտների հրդեհների անվտանգությունն ապահովելու, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկայի վերազինում և արդիականացում: Յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատում անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու հրշեջ մեքենա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը