Լրահոս

01.09.2017 19:33


Երևանյան լճի մոտ այրվել է 200 քմ խոտածածկույթ

Երևանյան լճի մոտ այրվել է 200 քմ խոտածածկույթ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Երևանյան լճի մոտակայքում` մոտ 200 քմ, Ֆանարջյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 6 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1000 քմ, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Սիսիան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում՝ մոտ 300 հա, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 11 հա, Մուղնի թաղամասի Տիգրան Մեծ փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2 հա, Ալավերդի քաղաքին հարակից տարածքում՝ մոտ 1 հա, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի մոտակայքում գտնվող Սալոյի վանքի տարածքում՝ մոտ 30 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մոտակայքում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը