Լրահոս

16.11.2010 12:31


«Ժառանգությունը» չի քվեարկել

Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովում 70 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբոջությամբ ընդունվել է նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ և եկամտահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ կուսակցությունը քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ դեմ քվեարկելու դեպքում կներկայացվի, թե «Ժառանգությունը» դեմ է աշխատավարձերի բարձրացմանը.

-Կառավարության ներկայացված օրինագիծը ջայլամի քաղաքականության շարունակությունն է: Սա անթույլատրելի է, և մենք չենք քվեարկելու,- ասել է Ա.Մարտիրոսյանը:

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը