Լրահոս

01.09.2017 14:39


Արտակարգ դեպք Երևանում. ջրատարում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Արտակարգ դեպք Երևանում. ջրատարում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցով հոսող ջրատարում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները հատուկ ճոպանների միջոցով աղջկա դին դուրս են բերել ջրատարից։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը