Լրահոս

01.09.2017 20:57


Հերացու փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հերացու փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հերացու փողոցի թիվ 2/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մի տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 21.00-ին, վրաերթի ենթարկված տղամարդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը