Լրահոս

02.09.2017 21:46


Քանաքեռի գերեզմանատանն այրվել է մոտ 140 քմ բուսածածկույթ

Քանաքեռի գերեզմանատանն այրվել է մոտ 140 քմ բուսածածկույթ

Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռի գերեզմանատանն այրվել է մոտ 140 քմ բուսածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 170 ավագ դպրոցի մոտակայքում` մոտ 200 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ մոտ 600 քմ, Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 100 քմ բուսածածկույթ, Սոթք գյուղի հարակից դաշտերում՝ մոտ 50 հա, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի Փելա սարի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Վերին Հանդ գյուղի մոտակայքում՝ մոտ 800 քմ, դաշտամիջյան հատվածում` մոտ 700 քմ, Սիսիան քաղաքի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 1.2 հա, Լոռու մարզի Օձուն գյուղի հյուսիսային հատվածում գտնվող «Թինաթին» կոչվող աղբյուրի մոտակայքում՝ 4000 քմ, Մեծ Այրում գյուղի հարավ-արևելյան հատվածում՝ 1 հա, Ակներ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 3000 քմ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 30 հա խոտածածկույթ և մոտ 4 հա խաղողի այգի, Լուսաձոր գյուղի սկզբնամասում` մոտ 1000 քմ խոտածածկույթ և մացառուտ, Իջևան քաղաքի Թուխիկյան փողոցի թիվ 25 հասցեում գտնվող թիվ 30/72 դպրոցի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Ազատամուտ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 6 հա խոտածածկույթ և մոտ 1 հա մացառուտ, Այգեհովիտ գյուղի վերջնամասում` մոտ 8 հա խոտածածկույթ և մոտ 3000 քմ խաղողի այգի, Արարատի մարզի Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոցում՝ մոտ 100 քմ խոտածածկույթ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1500 քմ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ խոտածածկույթ, մասամբ այրվել՝ մոտ 10 դեկորատիվ ծառ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի մոտակայքում գտնվող այգում՝ մոտ 900 քմ խոտածածկույթ և 1 ծառ, իսկ 2 ծառ՝ մասամբ ջերմահարվել, Յաջի գյուղի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղի բլուրի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում՝ մոտ 2 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը