Լրահոս

02.09.2017 16:21


Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին «Mitsubishi Pajero»-ն արգելափակվել է լճափնյա ավազակույտում

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին «Mitsubishi Pajero»-ն արգելափակվել է լճափնյա ավազակույտում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00։53-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է լճափնյա ավազակույտում՝ մասամբ մնացել է ջրի մեջ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում գտնվող լճափնյա տարածքից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 JP 012 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը