Գրիգոր Մելիքսեթյան. Խաղից առաջ մարզիչն ինձ հուշել էր, թե մրցակցի 19 համարն ինչպես կիրացնի 11-մետրանոցը (տեսանյութ)
«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, տևական դադարից հետո Հայաստանի հավաքականում խաղալու հնարավորություն ստանալով, փայլուն խաղ անցկացրեց և բավականին լավ տպավորություն թողեց:
«Ֆուտբոլ +»-ի հաղորդմամբ, Ռումինիայի հետ երեկ կայացած խաղից հետո (1:0) լրագրողների հարցերին պատասխանել է նաև Մելիքսեթյանը.
-Լավ խաղացինք, հատկապես առաջին կեսում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք: Ունեինք 100 տոկոսանոց պահեր, որոնք չօգտագործեցինք: Երկրորդ կեսում ցավալի կարմիր քարտ ստացանք, մնացինք 10 հոգով, շատ դժվար էր: Չնայած` 10 հոգով էլ տղաները հերոսաբար պայքարեցին:
Կարող էինք միավոր վաստակել, բայց ցավոք` չստացվեց: Ինչ կարող եք անել, ֆուտբոլ է:
-Ի՞նչ կասես ետ մղած 11-մետրանոցի մասին: Ինչպե՞ս կռահեցիր անկյունը:
-Ճիշտն ասած` խաղից առաջ մարզիչն ինձ հուշեց, որ 19 համարի ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, հենց այդտեղ էլ խփելու է: Հավատալով նրան` որոշեցի ցատկել հենց այդ ուղղությամբ:
-Հետաքրքիր է` խաղից հետո մարզչական շտաբն ինչպե՞ս գնահատեց քո խաղը, ի՞նչ ասացին:
-Կոնկրետ իմ խաղի մասին ոչինչ չասացին: Բոլոր տղաներին էլ քաջալերեց մարզիչը: Ասաց, որ շատ լավ ֆուտբոլ խաղացինք: 10 հոգով իսկապես շատ դժվար էր պաշտպանվելը, բայց` իրատեսական էր, կարող էինք միավոր վաստակել: Մարզիչն էլ շատ լավ խոոսքեր ասաց ու նշեց, որ պետք է շուտ վերականգնվենք և պատրաստվենք Դանիայի հետ խաղին:

Լուսանկարն ու տեսանյութը` «Ֆուտբոլ +»-ի: