Լրահոս

02.09.2017 13:03


Կոտայքի մարզում 43-ամյա վարորդը «07»-ով տապալել է ճանապարհի ցուցանակը, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին

Կոտայքի մարզում 43-ամյա վարորդը «07»-ով տապալել է ճանապարհի ցուցանակը, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Բադալյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ՏT 832 համարանիշի ավտոմեքենայով Լուսակերտ-Գյումուշ ավտոճանապարհի Լուսակերտի վարչական տարածքում, Այգեգործական փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորները՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Ռոզա Պետրոսյանն ու 26-ամյա Վազգանուշ Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը և վիրավորները ընտանիքի անդամներ են, իսկ մինչև բետոնե արգելապատնեշին բախվելը, մքենան բախվել է ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակին՝ տապալելով այն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը