Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Ռոսիա մոլ»-ի դիմաց Toyota-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, Toyota Camri մակնիշի 35 MG 119 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով եղել է 60-65 տարեկան կին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին կինը մահացել է:
Վարորդը մեղայականով ներկայացել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։