Արգել գյուղում Վազ-2107-ը բախվել է պատին․ կան տուժածներ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:19-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին՝ ամառանոցների մոտակայքում, Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում Վազ-2107 մակնիշի 34 ՍT 832 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Բ.-ը, ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ռ. Պ.-ը և 1996 թ. ծնված Վ. Բ.-ը հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Բ.-ի և Վ. Բ.-ինը՝ բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան։