Լրահոս

02.09.2017 20:50


«Մերսման» սրահի՝ պոռնկությամբ զբաղվելու հաստատության ձեռնարկատերը դատապարտվեց պայմանական ազատազրկման

«Մերսման» սրահի՝ պոռնկությամբ զբաղվելու հաստատության ձեռնարկատերը դատապարտվեց պայմանական ազատազրկման

Մերսման սրահի մատնահարդար՝ համատեղությամբ պոռնկությամբ զբաղվելու համար հաստատության ձեռնարկատեր Քրիստինեն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, և դատապարտվել 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:

Ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ. նա 1 տարի ժամկետով զրկվել է ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքից։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու միջոցով գույքային օգուտ ստանալու նպատակով 2016 թվականի հունիսի 11-ին շինություն է վարձակալել, ապա պոռնկությամբ զբաղվելու համար հարմարեցնելով և այն քողարկելով մերսման սրահի ներքո, պոռնկությամբ զբաղվելու համար, որպես «մերսուհի» աշխատանքի է ընդունել երեք կանանց և այլոց, որոնց նյութապես շահագրգռելով՝ առաջարկել է զբաղվել պոռնկությամբ։ Կանայք համաձայնել են և 10.000-ից 20.000 ՀՀ դրամի դիմաց «Ռելաքս», «Արևելյան» և «Էրո-ռելաքս» տեսակի մերսումներ իրականացնելիս՝ գտնվելով կիսամերկ, որպես սեռական հարաբերության փոխարինող ձև` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելով, բավարարել են անորոշ շրջանակի հաճախորդների սեռական պահանջները, իսկ մատուցված սեռական ծառայությունների դիմաց հաճախորդներից հավաքագրված գումարները «ձեռնարկատիրուհու» կողմից հավասարաչափ մասնեբաժնով բաժանվել են նրա և հաճախորդներին սպասարկած «մերսուհիների» միջև։

Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել դատաքննությունն արագացված կարգով անցկացնել՝ դատարանը բավարարել է միջնորդությունը:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը