Լրահոս

26.01.2010 14:27


Հրայր Կարապետյանը բացառել է

Հրայր Կարապետյանը բացառել է

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը բացառել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման սցենարը կարող է ընթանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սցենարով։

Բացառում է, որովհետև իշխանությունները առնվազն դասեր քաղեցին տեղի ունեցածից. «Ձեզ, ի՞նչ է, թվում է՝ ՍԴ որոշումը զուտ իրավաբանների մտքի արգասի՞ք է։ Ո՛չ, իհարկե՝ ո՛չ։ Կարծում եմ, որ դա քաղաքական փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ մեր կողմից որոշակի զգոնության լարում կա այս հարցերի վերաբերյալ, և վստահ եմ, որ Ղարաբաղի հարցում ևս այդ զգոնությունը թույլ չի տա՝ որևէ  սխալ որոշում կայացվի»։

Այդուհանդերձ նա նշել է, որ եթե հակառակը լինի, ՀՅ Դաշնակցությունն իր անելիքը գիտի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը