Վերլուծաբան. «Ինչքան շուտ հայկական կողմը դուրս գա այս անհասկանալի գործընթացից, այնքան լավ կլինի Հայաստանի համար»
-Ղարաբաղյան և հայ-թուրքական հարաբերությունների հարցը ես դիտում եմ նույն համատեքստում։ Կարծում եմ' հայ-թուրքական հարաբերությունները որոշակի խոչընդոտող հանգամանք են ղարաբաղյան հարցի կարգավորման համար,-լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։
Նա նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները, քանզի Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ սահմանը փակվել է Ղարաբաղի պատճառով և կբացվի այն դեպքում, եթե հայկական կողմը «գրավված» տարածքներից զորքերը դուրս բերի։
-Եթե Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության լուծմանը, եթե ընդունել է Մադրիդյան սկզբունքները և գնուլու է խնդրի լուծմանը, ապա ինչի՞ համար են այս անհասկանալի հայ-թուրքական հարաբերությունները։ Չէ՞ որ ինքնըստինքյան սահմանը կբացվեր, և Ադրբեջանն ինքը կխնդրեր սահմանը բացել։ Հայաստանն այս ամբողջ գործընթացից ոչինչ չի շահել, բացի կորստից։ Ինչքան շուտ հայկական կողմը դուրս գա այս անհասկանալի գործընթացից այնքան լավ կլինի Հայաստանի համար, առավել ևս՝ երբ Թուրքիան ամեն օր շարժառիթ է փնտրում, որպեսզի ձգձգի և տապալման տանի գործընթացը,-նշել է նա։
Ըստ վերլուծաբանի՝ մենք մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ չենք ուզում հավատալ մեր գրագիտությանն ու ճշմարտացիությանը։
-Բավական էր՝ Թուրքիան ասեր, թե ՍԴ որոշումը հակասում է միջազգային օրենքներին, և մեզ մոտ «աժիոտաժ» սկսվեց, թե ՍԴ-ն կարողացել է ճիշտ ձևեր գտնել և այլն։ Բայց բոլորն էլ, ովքեր միջազգային պայմանագրեր ընթերցելու կարգը գիտեն, հասկանում են, որ ՍԴ որոշումը չի հակասում ստորագրված փաստաթղթերի տառին ու ոգուն։ Եվ բավական էր ամերիկացի միջին մակարդակի մի չինովնիկ ասի, թե հանգստացեք, ՍԴ որոշումը ամբողջությամբ համապատասխանում է միջազգային օրենքին, և մենք սկսում ենք հավատալ, որ, չէ, մենք ճիշտ ենք ասում,-նշել է Ռուբեն Հակոբյանը։

7or.am