Լրահոս

05.09.2017 18:21


«Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտ այրվել է 200 քմ խոտածածկույթ

«Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտ այրվել է 200 քմ խոտածածկույթ

Սեպտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագած-Աղավնատուն ավտոճանապարհի աջակողմյա հատվածում՝ մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի Աբովյանի խճուղում` «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 600 քմ, Ջրվեժի ամառանոցների սկզբնամասում՝ մոտ 400 քմ, Տավուշի մարզի Սևքար գյուղի սկզբնամասում ՝ մոտ 1 հա, Աչաջուր գյուղի սկզբնամասում` մոտ 6 հա և «Կուծախի» կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Թեյ» կոչվող տարածքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում՝ մոտ 8 հա, Լոռու մարզի Գուգարք գյուղի մոտակայքում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը