Լրահոս

05.09.2017 15:00


Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Hummer-ն ու Opel-ը․ 11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել է

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Hummer-ն ու Opel-ը․ 11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել է

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX 078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրող Գ․Շամշյանի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռն է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը