Լրահոս

06.09.2017 10:45


Երևանում կոտրել են նախարարներից մեկի իրավախորհրդատուի BMW-ի ապակին և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար

Երևանում կոտրել են նախարարներից մեկի իրավախորհրդատուի BMW-ի ապակին և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 33-ամյա Վահե Վարդապետյանը Ոստիկանության Ավանի բաժանմունք հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը իրենց շենքի բակում կոտրել են իր BMW մակնիշի ավտոմեքենայի ապակին և ավտոմեքենայի միջից գողացել են պայուսակը:

Պայուսակում եղել է 1500 ԱՄՆ դոլար, 70 լարի և Սամսունգ G7 տեսակի բջջային հեռախոս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Վարդապետյանը հայտնել է, որ ինքը աշխատում է նախարարություններից մեկում ՝ նախարարի իրավախորհրդատու:

Փաստի առթիվ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը