Գողություն է կատարվել թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 շենքի մոտից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 24.000 դրամ: Կամո Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված դրամը գողացել է նույն օրը, ժամը 18.30-ին, «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ` թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, անհայտ քաղաքացու գրպանից: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Գողություն է կատարվել թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 շենքի մոտից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 24.000 դրամ:
Կամո Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված դրամը գողացել է նույն օրը, ժամը 18.30-ին, «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ` թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, անհայտ քաղաքացու գրպանից:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: