Վրաստանում ռուսական համարանիշներով Mercedes-ը մխրճվել է հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսի մեջ․ կան զոհեր (լրացված)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։
Ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է ավտոբուսին։
***
Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:
Վրաստանում ռուսական համարանիշներով Mercedes-ը մխրճվել է հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսի մեջ․ կան զոհեր (լրացված)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։

7or.am