Լրահոս

07.09.2017 15:39


«Էրեբունի» թանգարանի մոտ բախվել են «Toyota Camry»-ն և թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսը․ կան տուժածներ

«Էրեբունի» թանգարանի մոտ բախվել են «Toyota Camry»-ն և թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսը․ կան տուժածներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23:05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ (մեկն արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 011 HH 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝1997 թ. ծնված Մ. Գ., ծնվ. ) և թիվ 39 երթուղին սպասարկող «Hondayi» մակնիշի 0133S պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ՝ 1954 թ. ծնված Հ. Ս. ) (ավտոբուսում ուղևորներ չեն եղել), ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1997 թ. ծնված Ա. Մ.-ը արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարներն Ա. Մ.-ին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ա. Մ.-ը, Մ. Գ.-ը և Հ. Ս.-ը հոսպիտալացվել են «էրեբունի» ԲԿ, որտեղ Հ. Ս.-ը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Մ. Գ.-ի և Ա. Մ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը