Լրահոս

07.09.2017 19:42


«Դղյակ» ռեստորանի մոտ այրվել է 3000 քմ խոտածածկույթ

«Դղյակ» ռեստորանի մոտ այրվել է 3000 քմ խոտածածկույթ

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում՝ 1500 քմ, Աճառյան փողոցում՝ «Դղյակ» ռեստորանի մոտակայքում՝ 3000 քմ, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 196 դպրոցի մոտակայքում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 1.5 հա, Ալափարսի՝ գյուղի մոտակա դաշտում՝ մոտ 6,5 հա, Կոտայքի մարզի Զովունի գյուղի մանկապարտեզի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Տավուշի մարզի Սևքար գյուղի գերեզմանատանը՝ մոտ 500 քմ, Բարեկամավան գյուղի մոտակայքում` մոտ 5 հա, Նովոսելցովո գյուղից 15 կմ դեպի արևմուտք` 10 հա, Սևքար գյուղի սկզբնամասում` մոտ 100 քմ, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղիում՝ 10 հա, Շիրակի մարզի Գյումրի-Շիրակ ավտոճանապարհին՝ Կիլիկիա ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1.5 հա հնձած արտ, Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան փողոցում՝ «հուշարձան» կոչվող զբոսայգու մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի դպրոցի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Ծիլքար գյուղի հարակից դաշտամիջյան հատվածում՝ մոտ 4 հա մերձանտառային խոտատարածք և մոտ 3000 քմ անտառային գոտի, Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասում՝ մոտ 400 քմ, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի սկզբնամասում՝ մոտ 100 քմ, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Աղավնատուն գյուղի սկզբնամասում՝ մոտ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Վահան գյուղի մոտակա սարալանջում՝ մոտ 70 հեկտար, Սյունիքի մարզի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Նժդեհի երրորդ նրբանցքի թիվ 42 տան հարակից՝ մոտ 500 քմ, Սիսիան-Նորավան ավտոճանապարհին՝ մոտ 100 հա, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 11 կմ-ին հարակից տարածքում՝ 1 հա հնձած ցորենի դաշտ և մոտ 5 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը