Շիրակ Թորոսյանի և ջավախահայության հարցերը չեն քննարկվել
Մեկօրյա աշխատանքային այցով Երևանում է Վրաստանի վարչապետ ՆիկաԳիլաուրին՝ մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։
Ի դեպ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Շիրակ Թորոսյանի, ինչպես նաև ջավախահայության հարցերը չեն քննարկվել: Այս մասին «7օր»-ին ասել է Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանը։
-Դա մասնավոր հարց է։ Ինձ թվում է՝ միջկառավարական հանձնաժողովում այդ կարգի հարցեր չեն քննարկվում,- պատասխանել է Վ. Բադալյանը։
Հիշեցնենք, որ 2009-ին Շ. Թորոսյանին չէր թույլատրվել հատել հայ-վրացական սահմանը։
Վ. Բադալյանն ասել է նաև, որ Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չի եղել նաև Ջավախքի հարցը։
-Իմ կարծիքով Ջավախքի համար այսօր կարևորագույն հարցը ճանապարհի կառուցումն է, որը կբերի ինֆրաստրուկտուրայի բոլոր կառույցները, որից կօգտվի նաև ջավախահայությունը։ Մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ։ Այսօր նաև հիմնականում պետք է լուծվի դեպի ծով դուրս գալու կարճ ճանապարհի խնդիրը, որը պետք է անցնի Ջավախքի տարածքով,- ասել է նա։
Փոխարենը կողմերը փոխհամաձայնության են եկել Սուրբ Գևորգ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու մասին։
Շիրակ Թորոսյանի և ջավախահայության հարցերը չեն քննարկվել
Մեկօրյա աշխատանքային այցով Երևանում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին՝ մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։

7or.am