Լրահոս

07.09.2017 21:05


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 7, խարդախության 6, ավտոմեքենա փախցնելու և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը