Լրահոս

26.01.2010 16:45


Վրաստանի վարչապետը ողջունել է հայ–թուրքական հարաբերությունները

Վրաստանի վարչապետը ողջունել է հայ–թուրքական հարաբերությունները

Մեկօրյա աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը։ 

-Մեր տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր կոնֆլիկտների կարգավորումը ողջունելի է, և մենք ողջունում ենք հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Նա նաև նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո չի կարծում, որ բևեռների տեղափոխման և տարանցման սակագները Վրաստանը կվերանայի։

-Կարծում եմ, որ սահմանի բացումն ազդեցություն չի ունենալու տարիֆների վրա, բայց դիվերսիֆիկացիան, իհարկե, լավ է լինելու բոլոր երկրների համար։ Շատ լավ կլինի և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար,- նշել է Ն. Գիլաուրին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը