Լրահոս

08.09.2017 18:41


Չայնիի ոլորանների մոտ այրվել է 1000 քմ բուսածածկույթ

Չայնիի ոլորանների մոտ այրվել է 1000 քմ բուսածածկույթ

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վարդաշենի 9-րդ փողոցում այրվել է 1500 քմ բուսածածկույթ, Զ. Սարկավագի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 250 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում՝ 1000 քմ, Չայնիի ոլորանների մոտակայքում՝ 1000 քմ:

Սյունիքի մարզի Նորավան գյուղի հարակից տարածքում՝ 4 հա խոտածածկույթ և 6 հա հնձած ցորենի դաշտ, Լեռնաձոր գյուղի մոտակայքում` 200 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 33 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Այնթափ գյուղի կամրջի մոտակայքում՝ 3000 քմ, Վեդի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի մոտակա այգում՝ 200 քմ, Ներքին Սասնաշեն գյուղում՝ 3.5 հա, Լանջանիստ գյուղի «Շամամլուի ձոր» կոչվող տարածքում՝ 18 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան թաղամասի 5-րդ փողոցի տնակներից մեկի մոտակայքում՝ 150 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Գեղամա» հանգստյան տան հարակից տարածքում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում՝ 10 հա, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի 2-րդ փողոցում՝ 1.5 հա, Մալիշկա գյուղում՝ 1800 քմ, Դդմաշեն-Ծաղկունք ավտոճանապարհին հարակից սարում՝ 30 հա, Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի հարակից տարածքում՝ 50 հա, Սուրենավան գյուղի սկզբնամասում՝ 100 քմ, Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում՝ 5 հա, Ծաղկավան գյուղում՝ 4 հա, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 2000 քմ, Բյուրեղավան քաղաքի արհեստագործական ուսումնարանի մոտակայքում՝ 100 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը