Լրահոս

08.09.2017 16:00


Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքում

Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից «Կաթնաղբյուր» ջրաղբյուրի էլեկտրասնուցման դադարեցման պատճառով, ս.թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13.00-18.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ, 7-րդ 8-րդ, 9-րդ զանգվածների,
  2. Կոտայքի մարզի՝ Արամուս և Կաթնաղբյուր գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը