Լրահոս

11.09.2017 11:05


Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը

Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս նիստին հարցաքննվելու է «Իգլա» համալիրը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ գործով դատակոչված վկաների հարցաքննության ժամանակ արգելել տեսանկարահանումը։ Թույլատրվեց նկարահանումներ իրականացնել միայն 5 րոպե։ Ձայնագրման և դատական նիստին լրագրողների ներկա գտնվելու հետ կապված արգելք չսահմանվեց։

Սամվել Բաբայանը դեմ էր տեսանկարահանումն արգելելուն՝ պնդելով, որ հրապարակային դատաքննություն կատարվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը