Լրահոս

08.09.2017 11:03


Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա տղամարդը մահակով ծեծել է 47-ամյա հարևանին, ով նկատողություն է արել 12-ամյա երեխային

Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա տղամարդը մահակով ծեծել է 47-ամյա հարևանին, ով նկատողություն է արել 12-ամյա երեխային

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:25-ի սահմաններում ձեռքի կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Հայրապետյանն է, ում մարմնական վնասվածք է պատճառել Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչ, 41-ամյա Արտակ Հակոբյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Արտակի 12-ամյա տղան իրենց շենքի դիմացի խաղողի թառմայի վրայից խաղող է պոկել, իսկ Հ. Հայրապետյանը նկատողություն է արել երեխային, ասելով, թե՝ ինչու ես խաղող գողանում, ինչն էլ զայրացրել է երեխայի հորը:

Ծեծվածն ու ծեծողը բնակվում են նույն շենքում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը