Աշխարհ

24.12.2010 11:33


Եվրոպական պառլամենտի 1987 թ. հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձևը

Եվրոպական պառլամենտի 1987 թ. հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձևը

Եվրոպական պառլամենտը

-Նկատի ունենալով սոցիալիստների խմբի անունից պր. Սաբիի և մյուսների կողմից ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 2-737/84 թ.).

-Պր. Կոլոկոտրոնիսի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի և. ապրիլի 24-ը հայկական ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին (փաստ. B 2-380/85 թ.).

-Եվրոպական պառլամենտի քաղաքական հանձնաժողովի զեկուցագիրը (փաստ. A. 2-33/87/9.).

Ա. հաշվի առնելով'

-Պր. ժակեի և նրա համախոհների ներկայացրած առաջարկությունը հայ ժողովրդի կացության մասին (փաստ. 1-782/81 թ.).

-Սոցիալիստների խմբի անունից տիկ. Դյուպորի և պր. Գլինի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստ. 1-735/83 թ.).

-Տիկ. Դյուպորի գրավոր հարցումը Հայկական հարցի մասին.

-Եվրոպական խորհրդի մշակութային գործերի մինիստրների խորհրդակցության 1986 թ. նոյեմբերի 13-ին ընդունած որոշումը, որը վերաբերում Է եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանությանը ներառյալ ԵՏՀ (Եվրոպական Տնտեսական Համագործակցության երկրների) տարածքից դուրս գտնվող հուշարձանները.

Բ. Համոզված լինելով, որ Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի պատմության ճանաչումն իսկ ենթադրում Է նրա ինքնության ճանաչումը որպես Էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական փոքրամասնություն.

Գ. Նկատի ունենալով, որ հայերը այդ իրադարձությունները (1915 թ. կոտորածները) որակում են որպես կազմակերպված ցեղասպանություն' համաձայն ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի.

Դ. Նկատի ունենալով, որ թուրքական պետությունը մերժում Է ցեղասպանության մեղադրանքը որպես անհիմն.

Ե. Հաստատելով, որ թուրքական կառավարությունը, մերժելով մինչև օրս ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը, շարունակում Է այդպիսով զրկել հայ ժողովրդին իր սեփական պատմության իրավունքից.

Զ. Նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված հայկական ցեղասպանությունը մինչև այժմ ո°չ ենթարկվել Է քաղաքական դատապարտման և ո°չ Էլ ստացել Է համապատասխան հատուցում.

Է. Նկատի ունենալով, որ Թուրքիայի կողմից հայկական ցեղասպանության ճանաչումը այսուհետև կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական իրավունքի վերականգնման խորապես մարդկային ակտ, որը միայն պատիվ կարող Է բերել թուրքական կառավարությանը.

Ը. Խորապես ափսոսանք հայտնելով և դատապարտելով 1973-ից 1986 թվականների ընթացքում հայկական խմբավորումների անիմաստ ահաբեկչությունը, ինչպես նաև բազմաթիվ մահափորձերը, որոնց հետևանքով զոհվեցին կամ վիրավորվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ, ինչը դատապարտվեց հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից.

Թ. Նկատի ունենալով, որ բոլոր իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը.

1. Այն կարծիքն Է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի և Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում Է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի և հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական և մշակութային այլազանությամբ:

2. Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար և ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության' առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ:

3. Պահանջում է (Եվրոպական) Խորհրդից ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թվականների հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը և այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի և հայերի լիազոր պատվիրակների միջև:

4. Ելնում է նրանից, որ հայ ժողովրդի դեմ անցյալում երիտթուրքական կառավարության կողմից գործադրած ցեղասպանության մերժումը ներկայիս թուրքական կառավարության կողմից, Հունաստանի հետ գոյություն ունեցող վիճելի հարցերում միջազգային իրավական նորմերի կիրառումից հրաժարումը Կիպրոսում, թուրքական օկուպացիոն զորքերի պահպանումը, ինչպես նաև քրդական իրադարձությունների ժխտումը, այդ երկրում (Թուրքիայում) իսկական պառլամենտար դեմոկրատիայի բացակայությունը, անհատական, հասարակական ու հատկապես կրոնական ազատությունների ոտնահարումը՝ այս ամենը հանդիսանում են անհաղթահարելի արգելքներ Եվրոպական Տնտեսական Համագործակցության կազմի մեջ Թուրքիայի հնարավոր ընդունման հարցի քննարկման համար:

5. Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքները որպես փոքրամասնություն և անարգել օգտվելու մարդու և քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում:

6. Վճռականորեն պահանջում է, որ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության ազգային ինքնության, նրա լեզվի, կրոնի, մշակույթի և կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերվի արդար վերաբերմունք, նաև հաստատակամորեն հանդես է գալիս (պատմական) հուշարձանների պահպանության գործի բարելավման, այդ թվում նաև՝ թուրքահայերի կրոնական -ճարտարապետական ժառանգության պահպանման ու կոնսերվացման օգտին և ցանկություն է հայտնում, որպեսզի Եվրոպական Տնտեսական Համագործակցությունն ուսումնասիրի այդ նպատակին օժանդակող հնարավոր միջոցներ ձեռնարկելու հարցը:

7. Այս կապակցությամբ կոչ է անում Թուրքիային անշեղորեն պահպանել իր երկրում ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները, ինչպես որ այդ պարտադրում են նրան 1923 թ. Լոզանի պայմանագրի 37-46-րդ հոդվածները, ստորագրված Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ պետությունների մեծամասնության կողմից:

8. Համարում է, որ հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև թուրքահայերի կրոնական -ճարտարապետական ժառանգության պահպանումն ու կոնսերվացումը պետք է դիտել որպես Թուրքիայի տարածքում դարերի ընթացքում զարգացում ապրած բոլոր քաղաքակրթությունների' մասնավորապես կայսրության մասն կազմած քրիստոնյա փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը ուղղված լայն քաղաքականության բաղկացուցիչ մաս:

9. Կոչ է անում այսպիսով Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը տարածել Թուրքիայի հետ համագործակցության համաձայնությունը նաև մշակութային ասպարեզի վրա՝ այդ երկրում քրիստոնեական կամ այլ' ինչպես օրինակ՝ դասական անտիկ շրջանի, խեթական, օսմանյան և այլ քաղաքակրթությունների ժառանգությունը պահպանելու նպատակով:

10. Իր մտահոգությունն է հայտնում այն դժվարությունների առթիվ, որոնց առնչվում է Իրանի հայ համայնքը մայրենի լեզվի գործածության և կրոնական կանոնների համապատասխան կրթության գործը կազմակերպելու հարցերում:

11. Հանդես է գալիս ընդդեմ Խորհրդային Միությունում հայ ազգաբնակչության անհատական ազատությունների խախտումների:

12. Վճռականորեն դատապարտում է այն բոլոր բռնի գործողություններն ու ահաբեկչության ձևերը, որոնք ի գործ են դրվում առանձին կազմակերպությունների կողմից, և հատկանշական չեն հայ ժողովրդի համար, և հաշտության կոչ է անում հայերին ու թուրքերին:

13. Կոչ է անում Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ երկրներին՝ հռչակելու «20-րդ դարում գործադրված ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճրագործությունների հիշատակի օր», մասնավորապես զոհ գնացած հայերի ու հրեաների:

Վավերացնում է իր պարտավորությունը իրապես նպաստելու այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է հայ և թուրք ժողովուրդների միջև բանակցությունների իրականացումը:

14. Հանձնարարում է իր նախագահին՝ սույն բանաձևը փոխանցելու (Եվրոպական պառլամենտի քաղաքական) հանձնաժողովին, Եվրոպական խորհրդին, Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ-երկրների արտաքին գործերի մինիստրների Խորհրդակցությանը, «ԵՏՀ-Թուրքիա» ընկերակցության խորհրդին, ինչպես նաև թուրքական, իրանական և խորհրդային կառավարություններին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին»:

«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը