Լրահոս

08.09.2017 22:51


Վրաերթի են ենթարկվել 36-ամյա, 79-ամյա, 24-ամյա, 28-ամյա և 7-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 36-ամյա, 79-ամյա, 24-ամյա, 28-ամյա և 7-ամյա քաղաքացիներ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վրացական փողոցի թիվ 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի հատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 2-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.10-ին, «Մասիս» Բ/Կ-ի մոտակայքից հիշյալ վարորդն իր ավտոմեքենայով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Իսրայելյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը