Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում Բյուրականի մոտ առկա ծխացող օջախների հետմարման աշխատանքներն ավարտվել են: Հրդեհն ամբողջությամբ մարված է: Այսօրվա աշխատանքներում ներգրավվել է 125 փրկարար ծառայող և 20 միավոր տեխնիկա:
Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք: Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով: Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվել են անընդհատ ռեժիմով՝ հատուկ լուսավորություն ապահովելու շնորհիվ շարունակվելով նաև գիշերը:
Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են կրակը տեղայնացնելու և դեպի բնակավայրեր տարածումը կանխելու համար: Կիրառվել են հրդեհաշիջման տարբեր եղանակներ (ուղղաթիռով իրականացվել է ջրթափման գործողություն, հրշեջ-մեքենաներ, դյուրակիր ջրատարներ և տարբեր պարզունակ գործիքներ), անօդաչու թռչող սարքով և ՀՀ ՊՆ ուղղաթիռով բազմաթիվ անգամներ իրականացվել է օդային հետախուզություն՝ դժվարմատչելի վայրերում կրակի ու ծխացող օջախները հայտնաբերելու և հրդեհաշիջման համապատասխան մարտավարություն ընտրելու համար, որի շնորհիվ անտառապատ տարածքը գրեթե ամբողջությամբ պահպանվել է:
Երեկոյան Արագածոտնի մարզում գործող հրդեհաշիջման շտաբում անցկացվել է ամփոփիչ խորհրդակցություն՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների և հարակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ զեկուցվել է հրդեհաշիջման աշխատանքների ավարտի մասին:
ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանն իր խոսքում, ԱԻ նախարարության անունից, շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ընդգրկված հրշեջ-փրկարարներին, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ու քաղաքացիներին, որոնք աջակցել են հրդեհի մարման աշխատանքներին:
«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վ. Աբրահամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին՝ հայրենանվեր ծառայություն իրականացնելու համար:
Քանի որ առաջիկա օրերին հանրապետությունում կանխատեսվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն:
Բյուրականի հրդեհը մարված է (տեսանյութ)