Երևանում դիմակավորված անձը խաղալիք ատրճանակով փորձել է դեղատուն թալանել
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22: 30-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով, երեսը փակած և զինված ատրճամակով ներս է մտել Սարյան փողոցի թիվ 1 հասցեում գործող դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող վաճառողուհուց պահանջել է դեղատան եղած ողջ գումարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները դեղատան հարևանությամբ գտնվող շենքերից մեկի մոտ հայտնաբերել են գետնին գցած բժշկական դիմակ, գլխարկ և խաղալիք ատրճանակ, որոնք դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից առգրավվել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղատանը եղել է դեղագետ, 26-ամյա Էլյա Ջ.-ն և, ըստ տեղեկությունների, անձը չի կարողացել մինչև վերջ իր սև գործն անել. առանց գումար հափշտակելու դիմել է փախուստի:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։