Արտակարգ դեպք Սևանում. 29–ամյա տղամարդը մարտական նռնակով սպառնում էր պայթեցնել տունը, եթե երեխային չտային
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Սևան քաղաքի Խաչերի փողոց թիվ 2-րդ տանը բնակիչներին սպառնում է, որ կպայթեցնի տունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված տան մոտ վնասազերծել են Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Խաչատրյանին, ով ձեռքին ունեցել է «F-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, ով բերման է ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին:
Հ. Խաչատրյանը եղել է իրեն պատկանող Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, իսկ նռնակն էլ եղել է մարտական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանը այցելել է նշված տուն, որտեղ բնակվելիս են եղել նախկին կինը՝ 6 ամսական որդու՝ Էդգարի հետ և նա պահանջել է, որպեզի երեխային տան իրեն, հակառակ դեպքում՝ սպառնում էր գործի դնել մարտական նռնակը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։