Լրահոս

11.09.2017 09:05


Առեղծվածային դեպք. Գյումուշի ջրամբարում որոնում են 27-ամյա աղջկա դին

Առեղծվածային դեպք. Գյումուշի ջրամբարում որոնում են 27-ամյա աղջկա դին

Սեպտեմբերի 10-ին վաղ առավոտվանից որոնողական աշխատանքներ են սկսել Սոլակ գյուղից մինչև Չարենցավանի վարչական տարածքում գտնվեղ Գյումուշի ջրամբար: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` սեպտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ 27-ամյա Անժելա Մ․-ի հարազատները և հայտնել են, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու:

Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ են կատարել, որոնց հետո միացել են աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը