Լրահոս

11.09.2017 10:30


Ոսկետափում սպանված 80-ամյա ծերունուն խոշտանգել են չորս հոգով. հարազատները մանրամասներ են պատմում

Ոսկետափում սպանված 80-ամյա ծերունուն խոշտանգել են չորս հոգով. հարազատները մանրամասներ են պատմում

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած սպանությունից նոր մանրամասներ են պատմում հարազատները:

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչ 80-ամյա Սարգիս Թադեւոսյանին դուստրերը հայտնաբերել էին սեփական տանը սպանված վիճակում: Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրա սպանության գործում մեղադրյալ է ներգրավվել նույն գյուղի 27-ամյա բնակիչ Վարազդատը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՔԿ-ի նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը վենդետա է եղել: Նա որոշել է վրեժխնդիր լինել հոր սպանության համար:

Սարգիս Թադեւոսյանի հարազատները զանգահարել են NEWS.am-ի խմբագրություն եւ տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ հայտնել: Նրանք վրդովված են, որ սպանության գործով միայն մեղադրյալ է ներգրավվել 27-ամյա երիտասարդը, մինչդեռ սպանության օրը դուստրերը տեսել են, որ բակից փախել է չորս հոգի: Նախ հարազատներն ասացին, որ վենդետայի պատճառ հանդիսացած սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որի համար դատապարտվել են հինգ հոգի, որից մեկն էլ եղել է Սարգիս Թադեւոսյանը: Վերջինս տասը տարի անցկացրել է անազատության մեջ:

Նշենք, որ Սարգիս Թադեւոսյանը կնոջ մահից հետո մենակ էր ապրում: Կինը մահացել է դեպքից մեկ ամիս առաջ: Ըստ հարազատների՝ նրա վրա հարձակվել է չորս հոգի եւ մինչ սպանությունը նախ դաժանաբար խոշտանգել են, գյուղատնտեսական գործիքներով ծեծել են:

«Էդ սպանությունից անցել է 23 տարի, առիթից օգտվել են, որ տանը մենակ է, մտել են ու ոխը հանել են, մի հոգի չի եղել, եղել են 4 հոգի: Ամսի 6-ի գիշերը պապին գնում է լվացարանի մոտ, որ լվացվի, այդ ժամանակ մի քանի տղաներ կանչում են՝ Սաքո-Սաքո, Սաքոն էլ բացում է բակի դռնակը ու հարձակվում են վրան: Ներկայանում են՝ էս ինչ մարդու տղաներն են ու սկսում են հայհոյել, հարեւանները ձայները լսել են, բայց վախեցել են միջամտել, զանգահարել են աղջիկներին, իրանք նույն գյուղում են ապրում: Գալիս են սկսում են հորը փնտրել, մեկ էլ հայտնաբերում են հավաբնի մոտ, տեսնում են արյան մեջ կորած: Մինչեւ նրանք պապի-պապի են գոռացել, չորսն էլ փախնում են նստում մեքենա ու գնում: Եղանով, փոցխով, լոմով էնքան են ծեծել, ջարդել, աչքերը հանած, ականջը կտրած... էդ գոռոցների ժամանակ էն արագությամբ են փախնում, որ դեմքերը չեն ֆիքսում, բայց չորս հոգի են եղել, ինչի՞ են մեկ հոգու անուն նշել»:

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը