«Սարանիստ» ՍՊԸ-ի մոտ «Mercedes»-ն ընկել է ձորակը՝ մոտ 7մ․ կան տուժածներ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 00:20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սարանիստ» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes» մակնիշի 31 RM 033 պետհամարանիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 7մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Ռ. Մ.-ը և ուղևոր՝ 1997 թ. ծնված Ս. Խ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրաց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև՝ տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը։