Փարաքարում 35-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 10-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով։ Ժամը 02։00-ի սահմաններում նշված կենտրոն է տեղափոխվել Փարաքար գյուղի բնակիչ՝ 35-ամյա մի տղամարդ, ով որովայնի, կրծքավանդակի ձախ կեսի մասում ունեցել է ծակած-կտրած վերք և իր վիճակի չի եղել կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնելու։
Արդեն Ոստիկանությունում ոստիկաններն ու քննիչները Վաղարշապատի ոստիկանապետ Գ. Հակոբյանի և քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի թիվ 1 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Խ. Գասպարյանի և նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Արզումանյանի միջև, որի ժամանակ Ա. Արզումանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Խ. Գասպարյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, իսկ ողջ գիշեր ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական ու բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել կասկածյալ Ա. Արզումանյանին, ով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, վաղ առավոտյան մեղայականով ներկայացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, ով քննիչ Գ. Գաբրիելյանի որոշմամբ ձերբակալվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։