Հայաստանի և Վրաստանի միջև բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության մասին համաձայնություն է ձեռք բերվել
Հունվարի 26-ին Երևանում կայացած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում Հայաստանի և Վրաստանի միջև 400կ/վ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության մասին համաձայնություն է ձեռք բերվել, որն էներգիայի արտահանման ճանապարհ կհանդիսանա։
-Դա շահավետ է լինելու Հայաստանի և Վրաստանի համար,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ ՆիկաԳիլաուրին։
Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ 2010թ. ծրագրերում այդ հարցն արդեն ներառված է, և Հայաստանն իր կողմից ապահովելու է էլեկտրագծի շինարարության ֆինանսավորումը։
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը տեղի է ունենալու Վրաստանում։ Ն. Գիլաուրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրել է մասնակցելու այդ նիստի աշխատանքներին։
Այսօր երեկոյան Վրաստանի վարչապետ ՆիկաԳիլաուրին մեկնելու է Հայաստանից։
Հայաստանի և Վրաստանի միջև բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության մասին համաձայնություն է ձեռք բերվել
Հունվարի 26-ին Երևանում կայացած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում Հայաստանի և Վրաստանի միջև 400կ/վ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության մասին համաձայնություն է ձեռք բերվել, որն էներգիայի արտահանման ճանապարհ կհանդիսանա։
-Դա շահավետ է լինելու Հայաստանի և Վրաստանի համար,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։
Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ 2010թ. ծրագրերում այդ հարցն արդեն ներառված է, և Հայաստանն իր կողմից ապահովելու է էլեկտրագծի շինարարության ֆինանսավորումը։
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը տեղի է ունենալու Վրաստանում։ Ն. Գիլաուրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրել է մասնակցելու այդ նիստի աշխատանքներին։
Այսօր երեկոյան Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին մեկնելու է Հայաստանից։
7or.am