Լրահոս

11.09.2017 17:33


Խաչփառ գյուղի մոտ «Volkswagen Vento»-ն վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Խաչփառ գյուղի մոտ «Volkswagen Vento»-ն վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի 33 DL 941 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1955 թ. ծնված Լ. Բ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը