Վրաստանի վարչապետ. «Ռուսաստանը սահմանափակումներ է դրել մի քանի ոլորտներում»
-Ռուսաստանը սահմանափակումներ է դրել մի քանի ոլորտներում,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ ՆիկաԳիլաուրին՝ խոսելով ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի դերի մասին։ Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ժամանակ Վերին Լարսի անցակետի բացման հարցը չի քննարկվել, քանի որ դա, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ Վոլոդյա Բադալյանի խոսքերով, վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին։ Սակայն Վրաստանի վարչապետն այսօր հայտարարել է, որ Վերին Լարսի անցակետի բացումը շահավետ է լինելու Հայաստանի համար։
-Ռուսաստանը պե՛տք է վերացնի այդ սահմանափակումները,- ընդգծել է Ն. Գիլաուրին։
Վրաստանի վարչապետ. «Ռուսաստանը սահմանափակումներ է դրել մի քանի ոլորտներում»
-Ռուսաստանը սահմանափակումներ է դրել մի քանի ոլորտներում,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին՝ խոսելով ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի դերի մասին։ Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ժամանակ Վերին Լարսի անցակետի բացման հարցը չի քննարկվել, քանի որ դա, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ Վոլոդյա Բադալյանի խոսքերով, վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին։ Սակայն Վրաստանի վարչապետն այսօր հայտարարել է, որ Վերին Լարսի անցակետի բացումը շահավետ է լինելու Հայաստանի համար։
-Ռուսաստանը պե՛տք է վերացնի այդ սահմանափակումները,- ընդգծել է Ն. Գիլաուրին։
7or.am