ՀՀԿ անդամը հույսով է ապրում, իսկ ՀՅԴ ներկայացուցիչը զգուշանում է Ս. Սարգսյանի «գիշերային» դիվանագիտությունից
Երեկ տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից և համաձայնեցված նախաբանից հետո Գյումրիում քչերն են հավատում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է արագ լուծում ստանալ, կամ առնվազն չեն կարողանում այս առումով ժամկետներ ասել:
ՀՀԿ-ն ներկայացնող Բորիս Ալեքսանովը լիահույս է, որ օրերից մի օր հակամարտությունը կկարգավորվի:
«Մենք հույսերով ենք ապրում: Ես հավատացած եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը միանշանակ կարգավորվելու է, իսկ թե ինչ ժամկետներում՝ անձամբ ես չեմ կարող ասել, և ոչ մեկն այդ հարցի պատասխանը չունի»,- «7օր»-ին կարծիք է հայտնել ՀՀԿ Գյումրիի 2-րդ տարածքային կառույցի նախագահ Բորիս Ալեքսանովը:
Իսկ ՀԱԿ Գյումրու համակարգող Աշոտ Զաքարյանը հակամարտության կարգավորման ապագայի առումով բավական հոռետես է.
«Չեմ բացառում, որ ինչ-որ պահի մենք կունենանք համաձայնեցված ինչ-որ փաստաթուղթ: Հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման պրակտիկան, միջազգային ճնշումները՝ ես կարծում եմ, որ մոտ ապագայում կունենանք որոշակի փաստաթուղթ, որը նոր բեկում կմտցնի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,-նշել է Աշոտ Զաքարյանը:
Իսկ «Ղարաբաղյան հակամարտության լուծումը հայանպա՞ստ է լինելու, թե ոչ» հարցին ՀԱԿ ներկայացուցչի պատասխանը, բնականաբար, տեղավորվում էր ամենահոռետեսական կանխատեսումների շրջանակներում։
«Հաշվի առնելով Մինսկի խմբի և հարցի հետ կապված մինչ այս տեղի ունեցած հայտարարությունները՝ ես չեմ ակնկալում, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը կունենա հայանպաստ լուծում»,-կարծիք է հայտնել Աշոտ Զաքարյանը:
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը հակամարտության կարգավորման առումով իր կանխատեսումներում առաջնորդվում է ժողովրդական «Աչքը տեսածից է վախենում» իմաստությամբ:
«Հաշվի առնելով, որ մեր երկրում ընդունված պրակտիկա է «գիշերային» դիվանագիտությունը, ու որ եռանախագահողներից մեկը ժամային այլ գոտում է, որի կարծիքը շատ կարևոր է վերջնական լուծման գործում, այս տարբերակը չի բացառվում: Խնդրի լուծման արագ հավանականությունը ես քիչ հավանական եմ համարում. հնարավոր է՝ փուլային արագ լուծում լինի՝ նախնական որևէ համաձայնագրի տեսքով, բայց վերջնական լուծումը հեռու է»,- ասել է Արտակ Ավետիսյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի