Լրահոս

27.01.2010 11:06


Թուրքիան Ադրբեջանին միշտ տեղեկացնում է

Թուրքիան Ադրբեջանին միշտ տեղեկացնում է

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուն հասկացնել է տվել, որ իր երկիրը տեղեկացնելու է Ադրբեջանին Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ  տարվող բանակցությունների ընթացքի մասին։ Թուրքական աղբյուրները նշում են, որ միջազգային  հանդիպումների ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները միշտ անդրադառնում են ղարաբաղյան հիմնհարցին՝ ընդգծելով դրա կարևորությունը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում։  NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դավութօղլուն նշել է, որ ադրբեջանցի իր գործընկերոջը տեղյակ է պահել Էրդողանի Մոսկվա կատարած այցի արդյունքների  մասին։ Նրա խոսքերով, ղարաբաղյան հիմնախնդիրը կքննարկվի նաև Լոնդոնում կայանալիք Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում։ Դավութօղլուն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը բարդ խնդիր է և այն հնարավոր չէ արագ լուծել՝ ավելացնելով, որ այնուհանդերձ, բանակցային գործընթացում կա առաջխաղացում։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը