Լրահոս

13.09.2017 10:49


Ջրամբարից դուրս են բերել կորած քաղաքացու դին

Ջրամբարից դուրս են բերել կորած քաղաքացու դին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 09:06-ին ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել 1990 թ. ծնված Ա. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել էր, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել էր Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը