Լրահոս

13.09.2017 11:00


Նապոլեոնի հրաժարականն ու Մոցարտի նամակը պահվում են Երևանում

Նապոլեոնի հրաժարականն ու Մոցարտի նամակը պահվում են Երևանում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում են 18-րդ դարից մինչև մեր օրերը ապրած ու ստեղծագործած երևելի հայ արվեստագետների անձնական իրերը, գրքերն ու լուսանկարները: Թանգարանում ցուցադրվում է մոտ 1100 գործչի ցուցանմուշ: «Ա1+»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ընդգծեց, որ թանգարանում կա մոտ 1,5 միլիոն նմուշ, սակայն ցուցադրվում է այդ ամենի միայն 1 տոկոսը:

Թանգարանում պահվում ու ցուցադրվում են մի շարք նմուշներ, որոնք իրոք բացառիկ են: Թանգարանում է ցուցադրվում, օրինակ, 16-րդ դարի առաջին հայերեն տպագիր աստվածաշունչը, Եղիշե Չարենցի ձեռագրերի պատառիկները, Սայաթ-Նովայի, Կոմիտասի ու այլոց անձնական իրերը: Թանգարանի ամենաթանկ ցուցանշումներից է Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտի հրաժարականը ու Մոցարտի նամակը: Նամակում Մոցարտը խնդրում է մի մեծահարուստի, որ կազմակերպի իր մոր հուղարկավորությունը:

Այս ցուցանմուշները եղել են 20-րդ դարի հայտնի հայազգի երաժշտագետ Վասիլի Կորգանովինը, որը նվիրել է թանգարանին:

Մանրամասները՝ «Ա1+»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը