Լրահոս

13.09.2017 11:25


Արմավիրի մարզում եղբայրը փրկել է 13-ամյա եղբոր կյանքը, ով փորձել էր կախվելու միջոցով ինքնասպան լինել

Արմավիրի մարզում եղբայրը փրկել է 13-ամյա եղբոր կյանքը, ով փորձել էր կախվելու միջոցով ինքնասպան լինել

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից, և նրան տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը, ով կարողացել է պարանը կտրել, ինչից հետո էլ եղբորը՝ 13-ամյա Ն. Հ.-ին, տեղափոխել են հիվանդանոց։

Ն. Հ.-ն սովորում է իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը