Գերմանիան դադարեցրել է խոշոր սպառազինության արտահանումը Թուրքիա. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների խիստ խախտումներով պայմանավորված Գերմանիան դադարեցրել է խոշոր սպառազինության արտահանումը այդ երկիր: Փոխանցում է Reuters գործակալությունը:
«Մենք առկախել ենք զենքի արտահանման համար բոլոր մեծ պահանջները, որոնք Թուրքիան ներկայացրել է մեզ և դրանք իրոք քիչ չեն»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Գաբրիելը նշել է, որ կան մի քանի բացառություններ, մասնավորապես միջազգային համաձայնագրերի շրջանակներում իրականացվելիք արտահանումների դեպքում: Նա հավելել է, որ սյդ բառացությունը տարածվում է նաև տրանսպորտային միջոցների վրա:
Դեռևս այս տարվա հունիսին գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը հայտնել էր Թուրքիային զենքի մատակարարումների նկատմամբ արգելքների սահմանման մասին: Նշվում էր, որ միայն 2016 թ. նոյեմբերից սկսած Գերմանիայի կառավարությունը մերժել է Թուրքիային զենք վաճառելու 11 առանձին գործարք:
Իսկ հուլիսին գերմանական Bild լրատվակայքը հայտնել էր, որ Գերմանիան սառեցնում զենքի վաճառքի բոլոր, այդ թվում՝ առկա և ծրագրվող գործարքները Թուրքիայի հետ:
Սրան զուգահեռ, գերմանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ չնայած Գերմանիայի և Թուրքիայի միջև առկա ճգնաժամին՝ 2017-ի սկզբից Գերմանիան Թուրքիային 25 մլն եվրո արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման թույլտվություն է տվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017-ին գերմանական ընկերությունները Թուրքիային վաճառել են ընդհանուր առմամբ 5,6 մլն եվրո արժողությամբ զենք-զինամթերք։
Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները հատկապես սրվել են 2016-ի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո: Լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ Գերմանիան քաղաքական ապաստարան տրամադրեց թուրք զինվորականների, որոնք մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Այս աննախադեպ լարվածության ֆոնին թուրքական կողմը արգելեց գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին, ինչից հետո Գերմանիան ստիպված եղավ իր ստորաբաժանումները Հորդանան տեղափոխել:

Աղբյուրը՝ razm.info