Լրահոս

13.09.2017 17:01


Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երիտասարդը Գյումրիում դանակահարել է հորը, ապա՝ մորը, իսկ քրոջը կծել է

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երիտասարդը Գյումրիում դանակահարել է հորը, ապա՝ մորը, իսկ քրոջը կծել է

Գյումրիում բնակվող մի ընտանիքում որդին ծնողների և քրոջ կյանքի համար վտանգ սպառնացող իրավիճակ է ստեղծել:

28-ամյա երիտասարդը տունը փորձել է այրել և երբ «ռաստվորիտելը» լցրել է տան մեջ, որպեսզի այրի, հայրը կանխել է նրա հաջորդ գործողությունները, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել հորը, ապա նաև՝ մորը, իսկ քրոջը կծել է:

Երիտասարդը ևս վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նա ստացիոնար բուժման մեջ է գտնվում:

Պարզվում է, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և ընտանիքի անդամների վրա հարձակվել է՝ գտնվելով ագրեսիվ վիճակում:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը